Գլխավոր էջ
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Կայքի քարտեզ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԱՅՍՕՐ` ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ
Ցանցեր
ՔՀԿ համայնք
Գրադարան
Գրանցվիր նորություններին
Ֆորումներ

Նորություններ և Իրադարձություններ

20.05.2013

Մայիս ամսին տեղի ունեցած մոնիթորինգային այցեր ՎՎԵ ՏԶԾ-ի թիրախ դպրոցներ

Ս/թ. մայիսի 6-18-ը ՎՎԵ ՏԶԾ-ի և ԳՈՒՄ ՀԿ-ի համագործակցությամբ ՙԱԽ կարողությունների զարգացում. ծրագիր-առաջարկի նախագծում և մշակում՚ նախաձեռնության  շրջանակներում ծրագրի թիրախ դպրոցներում/թիվ 85, 103, 127, 136/ ԱԽ և ԾԽ-ները իրականացվել են մի շարք միջոցառումներ:

Կից ներկայացված են վերոնշյալ դպրոցների կողմից կազմակերպված Միջոցառումները: 

Մանրամասն...

14.05.2013

ՙԾԽ նախաձեռնության ընթացքը. Հաջողություններ և դժվարություններ՚ թեմայով հանդիպում

Ս/թ. մայիսի 13-ին Երևանի թիվ 85 դպրոցում տեղի ունեցավ ՙԾԽ նախաձեռնության ընթացքը. Հաջողություններ և դժվարություններ՚ թեմայով աշխատանքային հանդիպում:

Հանդիպման նպատակն էր ԾԽ-ի հետ քննարկել ՙԽմբակներ՚ նախաձեռնության ապրիլ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, տեղեկանալ այդ ընթացքում ունեցած ձեռքբերումների և դժվարությունների մասին և գտնել լուծումներ:

Հանդիպմանը ներկա էին դպրոցի ԾԽ, ԱԽ անդամներ, դասղեկներ, դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրենը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, ՎՎ Երևանի ՏԶԾ համայնքային զարգացման մասնագետը, ԳՈՒՄ ՀԿ ներկայացուցիչները /թվով 20 մասնակից/: 

Մանրամասն...

09.05.2013

Ցերեկային խնամքի կենտրոնի բացման արարողություն Գոմք համայնքում

Ս/թ. մայիսի 8-ին Քաունթերփարթ ինթերնեշնլի  «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» ծրագրի շրջանակներում Գոմք համայնքում ՀԱԽ-ի/համայնքային ակտիվ խումբ/  նախաձեռնությամբ համայնքի նախադպրոցական  երեխաների համար բացվել է ցերեկային խնամքի կենտրոն:

Հանդիպմանը ներկա էին Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հոֆստրա Կարելը, Վ. Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վ. Ձորի մարզպետարանի կրթության և վարչության պետ Արփիար Ղազարյանը, համայքաբնակներ և այլ հյուրեր:

Մանրամասն...

08.05.2013

Նախաձեռնությունների ընթացքը. հաջողություններ և դժվարություններ թեմայով աշխատանքային հանդիպում Երևանի թիվ 127 դպրոցում

Ս/թ. մայիսի 7-ին Երևանի թիվ 127 դպրոցում «ԱԽ կարողությունների զարգացում. ծրագիր առաջարկի նախագծում և մշակում» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ շահառու դպրոցների համար կազմակերպել էր  «Նախաձեռնությունների ընթացքը. հաջողություններ և դժվարություններ» թեմայով աշխատանքային հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի շահառու` թիվ 84, 85, 103, 127, 136 դպրոցների ԱԽ նախագահներ, ԱԽ անդամներ,  ՄԿԱ գծով փոխտնօրեններ, ՎՎ Երևանի ՏԶԾ ներկայացուցիչներ /թվով 20 հոգի/:

Մանրամասն...

06.05.2013

«Մաքուր և կանաչապատ համայնք ակցիա. նախաձեռնել է Սյունիքի աշակերտական խորհուրդների/ԱԽ ցանցը»

Սյունիքի  մարզի Սիսիանի  և Գորիսի  տարածաշրջանների 20 դպրոցների  ԱԽ-ներից ձևավորված ԱԽ ցանցը ս/թ. մայիսի 4-ին, ժամը 13:00-ին Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների 20 շահառու համայնքում իրականացրել է «Մաքուր և կանաչապատ համայնք»  ակցիան:  Այն ԱԽ ցանցի առաջին նախաձեռնությունն էր, որը նպատակ  ուներ շահառու համայնքներում իրականացնել սանիտարական մաքրման աշխատանքներ և համայնքների հանրային վայրերում կատարել ծառատունկ՝ այդ աշխատանքներում ներգրավելով համայնքային կազմակերպություններին և համայնքաբնակներին:

Մանրամասն...


ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
WWW.SYUNIKEDU.AM
ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

                ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ

             ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

                         2013

 

 

 

facebook