|
25.11.2011 2011թ. նոյեմբերի 24-ին, "Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ ՀԿ-ի և Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի գործընկերության շրջանակներում, Սիսիանում` ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ի գրասենյակում, տեղի է ունեցել "Համագործակցային աշխատանքը` որպես համայնքային զարգացման հնարավորություն" թեմայով աշխատանքային հանդիպում: Հանդիպման նպատակն էր` . թիրախ համայնքների ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների և Սյունիքի մարզպետարանի մասնակցությամբ ս/թ հունիսին համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված համագործակցային աշխատանքային պլանի շրջանակներում կատարված աշխատանքների ներկայացումն ու քննարկումը. . համագործակցային աշխատանքի հետագա պլանավորում` ժամանակացույցի, հաղորդակցման ուղիների և մեխնիզմների հստակեցումը:
Աշխատանքային հանդիպումը վարել է "Գործընկերություն և ուսուցում"/ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ վարչության պետը, Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների 24 թիրախ համայնքների ղեկավարներ և ավագանիներ, ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ի և ՀԶԱՑ-ի ներկայացուցիչներ: Հանդիպման մասնակիցներին ողջունեցին և համագործակցային նման աշխատանքային հանդիպումների կարևորությունն ընդգծող ելույթներով հանդես եկան ՎՎ Սյունիքի զարգացման ծրագրի ղեկավար Էմմա Կաջոյանն ու ՀՀ Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը: Ս. Ավետիսյանը նշեց, որ նման հանդիպումները շատ լավ հնարավորություն են ստեղծում համայնքային հիմնախնդիրների վերաբերյալ միաժամանակ լսել և' համայնքի ղեկավարների և' շահագրգիռ մյուս կողմերի դիրքորոշումները: Համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված կատարված աշխատանքների ներկայացումից հետո մատնանշվեցին հետագա համագործակցության քայլերը:
|