Գլխավոր էջ
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Կայքի քարտեզ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԱՅՍՕՐ` ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ
Ցանցեր
ՔՀԿ համայնք
Գրադարան
Գրանցվիր նորություններին
Հանրային քննարկում

25.11.2011

"Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը" /ԴԿՏՀ  ս/թ. նոյեմբերի 17-19-ը Թիֆլիսում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 4-րդ կոնֆերանսին և մրցանակաբաշխությանը (GITI-2011) հաղթող է ճանաչվել "Տարվա լավագույն ծրագրային ապահովում" անվանակարգում:  Մրցանակաբաշխությունը նվիրված էր էլեկտրոնային  կառավարման արդի զարգացումներին ու հեռանկարներին, ինչպես նաև գործող համակարգերի արդյունավետության բարձրացմանը:

"Դպրոցների  կառավարման տեղեկատվական  համակարգը"  մշակվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ,  ՀՀ Կրթության և գիտության նախարարության,  "Գործընկերություն և ուսուցում"  ՀԿ-ի և "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնի  գործընկերությամբ իրականցվող "Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ" /ԴԿՏՀ նախաձեռնության շրջանակներում: