|
"Մեկ դպրոց, մեկ ընտանիք, մեկ ամիս" նախաձեռնություն 23.12.2011 Ս/թ. դեկտեմբերի 10-ից "Գործընկերություն և ուսուսում"/ ԳՈՒՄ ՀԿ –ն Գորիս քաղաքի թիվ 1, 2, 3, 5, 6 և Գորիսի տարածաշրջանի Վերիշեն ու Խնձորեսկ համայնքների հիմնական դպրոցների աշակերտական խորհուրդների անմիջական մասնակցությամբ իրականացնում է "Մեկ դպրոց, մեկ ընտանիք, մեկ ամիս" նախաձեռնությունը: Նախաձեռնության նպատակն է` աջակցել սոցիալապես անապահով երեխաներին և նրանց ընտանիքներին, հոգալ նրանց մեկ ամսվա կարիքները, /սնունդ, ամանորյա նվերներ, կոմունալ վճարներ/: Նախաձեռնության ընթացքում ընտրվել է սոցիալապես անապահով 7 ընտանիք: "Գործընկերություն և ուսուցում" ՀԿ-ի կողմից աշակերտական խորհուրդների ներկայացուցիչների համար իրականացվել է "Ֆոնդահայթայթման հմտություններ" թեմայով դասընթաց, որից հետո վերոնշյալ համայնքների հիմնական դպրոցների աշակերտական խորհուրդները իրենց դպրոցներում, համայնքներում իրականացրել են ֆոնդահայթայթում: Տեղեկատվական թերթիկների տարածման միջոցով նախաձեռնության մասին աշակերտները իրազեկել են համայնքաբնակներին ու բոլոր շահագրգիռ մարդկանց հորդորել. "Հարգելի’ համայնքաբնակներ, մասնակցելով “Մեկ դպրոց, մեկ ընտանիք, մեկ ամիս” նախաձեռնության իրականացմանը, Դուք կարող եք աջակցել մի քանի ընտանիքի մեկ ամսվա հոգսերը մի քիչ թեթևացնելու կարևոր գործին": Աշակերտական խորհուրդները հանգանակության արկղիկի միջոցով դպրոցներում կազմակերպել են հանգանակության ակցիա: Նամակներով դիմել են իրենց համայնքներում գործող գործարարների օգնությանը: Հավաքագրված ողջ գումարով յուրաքանչյուրը դպրոց կհոգա իր համայնքի սոցիալապես անապահով մեկ ընտանիքի մեկ ամսվա ծախսերը: Հանգանակության արդյունքները կամփոփվեն ս/թ. դեկտեմբերի 24-ին: Այս նախաձեռնությանը մասնակցած բոլոր դպրոցների աշակերտական խորհուրդները կխարխուսվեն ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից: Վիճակահանության արդյունքում յուրաքանչյուր դպրոցից կընտրվի հանգանակությանն ակտիվորեն մասնակցած 5 նվիրատու, որոնց համար ս/թ. 28-29-ին ԳՈՒՄ ՀԿ-ն կկազմակերպի կինոդիտում և գեղեցիկ հյուրասիրություն: |