|
ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր19.01.2012 “ՏԻՄ-երի կարողությունների զարգացում” ծրագրի շրջանակներում իրականացվող սույն մրցույթ-հրավերի նպատակն է բացահայտել և հավաքագրել տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) ոլորտի փորձագետների, որոնք ունեն մասնագիտական փորձառություն և/կամ դասընթաց վարելու փորձ: ՏԻՄ գործառութային ոլորտներից, օրինակ.
Սույն մրցույթն իրականացվում է “Գործընկերություն և ուսուցում” /ԳՈՒՄ/ ՀԿ-ի կողմից` “Քաղաքացիական զարգացման և գործընկերության հիմնադրամ” /ՔԶՀՀ/-ի և “ՀԿ Կենտրոն Հյուսիս” Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն” ՀԿ-ի հետ համատեղ: “ՏԻՄ-երի կարողությունների զարգացում” ծրագիրն իրականացվում է Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության (ՔՀՏԻԱ) քառամյա ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից: Սույն մրցույթի արդյունքում կձևավորվի փորձագետ-դասընթացավարների (ինչպես օրինակ` համայնքային իրավաբանների, ֆինանսիստների, հասարակայնության հետ կապերի մասնագետների, կադրերի պատասխանատուների և այլոց) երեք խումբ` Հայաստանի հյուսիսային, կենտրոնական և հարավային հատվածներում: Նրանց համար կանցկացվեն դասընթացավարների վերապատրաստում (ToT) և կողմնորոշիչ դասընթացներ (ս/թ. մարտ ամսին)` իրենց մասնագիտություններին համապատասխան: Ակնկալվում է, որ վերը նշված դասընթացներն անցնելուց հետո այդ փորձագետ-դասընթացավարները դասընթացներ կվարեն ՏԻՄ-երի ներկայացուցիչների համար այս ծրագրի երկրորդ փուլի ժամանակ (2012թ.-ի հոկտեմբեր -- 2013թ.-ի սեպտեմբեր): Փորձագետ-դասընթացավարների ընտրության ընթացքում հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները.
Բոլոր հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչև ս/թ. փետրվարի 6-ը, ժամը 17:00 լրացնել դիմում-հայտի ձևաչափը /կից ներկայացված/ և ուղարկել էլ. հասցեով կամ հանձնել հետևյալ կազմակերպություններին.
Միայն մրցույթ-հրավերի պահանջներին համապատասխանող թեկնածուները կտեղեկացվեն և հրավիրվեն հարցազրույցի: Մասնակիցների վերջնական ընտրությունը կկայացվի մինչև ս/թ. փետրվարի 15-ը: Ծրագրի ընթացքի և մանրամասների համար կարող եք դիմել “ՏԻՄ-երի կարողությունների զարգացում” ծրագրի ղեկավար՝ Աննա Ավետիսյանին, էլ. փոստ՝ anna@gumiso.am, annagor12@yahoo.com, հեռախոս՝ (0284) 22317, 22319, բջջ. 094 195524: Կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար: |