Կազմակերպության մասին
Գործընկերություն և ուսուցում /ԳՈՒՄ/ ՀԿ-ն հիմանդրվել է կրթության եւ համագործակցության միջոցով ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ու զարգացմանը նպաստելու առաքելությամբ` 2000թ. սեպտեմբերին: Կազմակերպությունն իրականացրել է մի շարք ծրագրեր` ուղղված կրթական /կառավարում, ուսուցման նոր մեթոդներ, մասնագիտական.../ և համայնքային հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև հանդես եկել հասարակության տարբեր խմբերի շահերի պաշտպանության բազմաթիվ նախաձեռնություններով: 2005թ. հունիսից կազմակերպությունը ՔՇՊԱԾ-ի շրջանակներում Քաունթերփարթ Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործընկերն է հարավային Հայաստանում` Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում: Գործընկերության շրջանակներում տեղական ՀԿ-ների շահերի պաշտպանության նախաձեռնությունների աջակցման եւ կազմակերպական կարողությունների զարգացման համար մատուցում է համապատասխան ծառայություններ` դասընթաց, խորհրդավություն, գնահատում, դրամաշնորհների կառավարում:
2009թ. հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ի հավաստագրումը: Հավաստագրումն իրականացվել է Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության կողմից, որը գնահատել է իր գործընկեր կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացման համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Գնահատումն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ և Քաունթերփարթ ինթերնեշնլի մասնագետների կողմից, ըստ վեց հիմնական ոլորտների, որոնք ներառում են` կազմակերպության կառավարում և ղեկավարում, ֆինանսական կայունություն, արտաքին կապեր, ծառայությունների կառավարում և որակի վերահսկում, մարդկային և նյութական ռեսուրսների կառավարում, ֆինանսական կառավարում և դրամաշնորհների ղեկավարում: Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ն հավաստագրում ստացավ` ևս մեկ անգամ հաստատելով իր համբավը որպես միջազգային չափանիշներով աշխատող հուսալի և առաջատար կազմակերպություն:

|