Գլխավոր էջ
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Կայքի քարտեզ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԱՅՍՕՐ` ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ
Ցանցեր
ՔՀԿ համայնք
Գրադարան
Գրանցվիր նորություններին
Հանրային քննարկում

Նորություններ և Իրադարձություններ

26.01.2012

Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրի մեկնարկ

Ս/թ. հունվարի 25-ին Գորիսում` Միրհավ հյուրանոցում, տեղի ունեցավ Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող  «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող  Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 10 գործընկեր համայնքներում. Արծվանիկ, Աշոտավան, Սպանդարյան, Խնձորեսկ, Շինուհայր, Հալիձոր, Քարահունջ, Բարձրունի, Գետափ և Գոմք:   Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկային հանդիպումը կազմակերպվել է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից:

Մանրամասն...

11.01.2012

''Երբ նպատակաուղղված ջանքերը տալիս են շոշափելի արդյունքներ ..՛՛

Գորիսի  տարածաշրջանի սոցիալապես անապահով և  կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաների հոսքը դեպի հատուկ հաստատություններ կանխարգելելու նպատակով Գորիսի սոցիալական աշխատողները ՛՛Գործընկերություն և ուսուցում՛՛/ ԳՈՒՄ ՀԿ-ի աջակցությամբ 2011թ. դեկտեմբերի 10-27-ն ընկած ժամանակահատվածում Գորիս քաղաքի թիվ 1,2,3,5,6 և Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ ու Վերիշեն համայնքների հիմնական դպրոցների աշակերտական խորհուրդների անմիջական մասնակցությամբ իրականացրել են ՛՛Մեկ դպրոց, մեկ ընտանիք, մեկ ամիս...՛՛ նախաձեռնությունը:

Հաջողակ պատմություն

Մանրամասն...

23.12.2011

"Մեկ դպրոց, մեկ ընտանիք, մեկ ամիս" նախաձեռնություն

 Ս/թ. դեկտեմբերի 10-ից  "Գործընկերություն և ուսուսում"/ԳՈՒՄ ՀԿ Գորիս քաղաքի թիվ 1, 2, 3, 5, 6 և Գորիսի տարածաշրջանի Վերիշեն ու Խնձորեսկ համայնքների  հիմնական դպրոցների աշակերտական խորհուրդների անմիջական մասնակցությամբ  իրականացնում է  "Մեկ  դպրոց, մեկ ընտանիք, մեկ ամիս" նախաձեռնությունը:

Նախաձեռնության նպատակն է` աջակցել  սոցիալապես անապահով երեխաներին և նրանց ընտանիքներին, հոգալ նրանց  մեկ ամսվա կարիքները, /սնունդ,  ամանորյա նվերներ, կոմունալ վճարներ/: Նախաձեռնության ընթացքում ընտրվել է սոցիալապես անապահով 7 ընտանիք:

Մանրամասն...

25.11.2011

2011թ. նոյեմբերի 24-ին, "Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ ՀԿ-ի և Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի  գործընկերության շրջանակներում,  Սիսիանում`  ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ի գրասենյակում,  տեղի է ունեցել "Համագործակցային աշխատանքը` որպես համայնքային զարգացման հնարավորություն" թեմայով աշխատանքային հանդիպում:

Հանդիպման նպատակն էր`

.       թիրախ համայնքների ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների և Սյունիքի մարզպետարանի մասնակցությամբ ս/թ հունիսին համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված համագործակցային աշխատանքային պլանի   շրջանակներում կատարված  աշխատանքների ներկայացումն ու քննարկումը.

.       համագործակցային աշխատանքի հետագա պլանավորում` ժամանակացույցի, հաղորդակցման ուղիների և մեխնիզմների հստակեցումը:

 

Մանրամասն...

25.11.2011

 

"Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը" /ԴԿՏՀ  ս/թ. նոյեմբերի 17-19-ը Թիֆլիսում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 4-րդ կոնֆերանսին և մրցանակաբաշխությանը (GITI-2011) հաղթող է ճանաչվել "Տարվա լավագույն ծրագրային ապահովում" անվանակարգում:  Մրցանակաբաշխությունը նվիրված էր էլեկտրոնային  կառավարման արդի զարգացումներին ու հեռանկարներին, ինչպես նաև գործող համակարգերի արդյունավետության բարձրացմանը:

Մանրամասն...


ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ (ԿԱՄՔ+)
WWW.SYUNIKEDU.AM
ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


facebook