Գլխավոր էջ
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Կայքի քարտեզ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԱՅՍՕՐ` ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ
Ցանցեր
ՔՀԿ համայնք
Գրադարան
Գրանցվիր նորություններին
Հանրային քննարկում

Ով կարող է դառնալ ԳՈՒՄ ՀԿ անդամ

 

  MembershipՀայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը: ԳՈՒՄ ՀԿ անդամները միավորված են կամավոր սկզբունքներով՝ աշխատանքների համակարգման, իրավունքների պաշտպանության, շահերի պաշտպանության, պետական եւ այլ մարմիններում, ընդհանուր շահերի պաշտպանության եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության զարգացման եւ հզորացման, կրթության զարգացման աջակցության նպատակներով՝ ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատանքներին աջակցելու, մասնավոր-պետական գործընկերության եւ քաղաքացիական նախաձեռնության ծրագրերի իրականացման միջոցով:

 


ԳՈՒՄ ՀԿ-ի անդամները թե՛ նրա հիմնադիրներն են եւ թե՛ անդամները, որոնք ընդունվել են Կանոնադրությանը համապատասխան ընթացակարգով եւ գործող կանոնակարգումների համաձայն:

 


Անդամները կարող են առաջ տանել իրենց ծրագրերն ու ծառայությունները ԳՈՒՄ ՀԿ-ի գովազդային եւ Հանրային կապերի միջոցներով (ինտերնետային կայք, տեղեկատվական գրքույկներ, բրոշյուրներ, հրատարակումներ եւ միջոցառումներ):

 

Անդամները հնարավորություն ունեն միմյանցից սովորել  լավագույն գործելակերպերը, ստանալ անձնական զարգացման տարբեր կողմերին առնչվող նոր մեթոդոլոգիաներ եւ մասնակցել Հայաստանում եւ արտասահմանում կազմակերպվող փոխանակման ծրագրերին ու վերապատրաստումներին կամ պրակտիկաներին: Անդամները  նաեւ հրավիրվում են մասնակցելու ԳՈՒՄ ՀԿ-ի միջոցառումներին՝ կոնֆերանսներին, կլոր սեղաններին ու սեմինարներին, եւ ստանալ խորհրդատվություն ռազմավարական զարգացման, ֆինանսական կայունության եւ ծրագրերի մոնիտորինգի ու գնահատման և այլ թեմաների վերաբերյալ:

 

 

 


 

Անդամակցության դիմումի ձև

Ծառայություններ