|
Ցանցեր
2010թ.-ին Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների ՀԿ-ների նախաձեռնությամբ ստեղծվեցին "Համայնքային զարգացման աջակցության" /ՀԶԱՑ, որում ներառված են 17 ՀԿ-ներ/ և "Ներառական կրթության աջակցության"/ՆԿԱՑ-13 հասարակական և կրթական կազմակերպություններ/ ցանցեր, որոնք հանդես եկան շարք հետաքրքիր նախաձեռնություններով: 2010թ. հոկտեմբերի 2-ին ՀԶԱՑ-ի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում առաջին անգամ նշվեց Քաղաքացիական հասարակության օրը: Քաղաքացիական հասարակության օրը նվիրված էր Հայաստանում կամավորության գաղափարի տարածմանը: ՆԿԱՑ-ի նախաձեռնությամբ 2010թ. դեկտեմբերի 4-ին հաշմանդամության միջազգային օրվան նվիրված միամսյակի շրջանակներում Գորիս և Սիսիան քաղաքներում կազմակերպվեցին միջոցառումներ և հանգանակություն: Միջոցառումները նպատակ ունեին խթանել հատուկ կարիքներ ունեցող երեխաների մասնակցությունն ու ներգրավվածությունը հասարակական կյանքին: Համայնքային զարգացման աջակցության ցանց Ներառական կրթության աջակցության ցանց |