|
Նորություններ և Իրադարձություններ26.01.2012 Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրի մեկնարկ Ս/թ. հունվարի 25-ին Գորիսում` Միրհավ հյուրանոցում, տեղի ունեցավ Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 10 գործընկեր համայնքներում. Արծվանիկ, Աշոտավան, Սպանդարյան, Խնձորեսկ, Շինուհայր, Հալիձոր, Քարահունջ, Բարձրունի, Գետափ և Գոմք: Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկային հանդիպումը կազմակերպվել է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից: 11.01.2012 ''Երբ նպատակաուղղված ջանքերը տալիս են շոշափելի արդյունքներ ..՛՛ Գորիսի տարածաշրջանի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաների հոսքը դեպի հատուկ հաստատություններ կանխարգելելու նպատակով Գորիսի սոցիալական աշխատողները ՛՛Գործընկերություն և ուսուցում՛՛/ ԳՈՒՄ ՀԿ-ի աջակցությամբ 2011թ. դեկտեմբերի 10-27-ն ընկած ժամանակահատվածում Գորիս քաղաքի թիվ 1,2,3,5,6 և Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ ու Վերիշեն համայնքների հիմնական դպրոցների աշակերտական խորհուրդների անմիջական մասնակցությամբ իրականացրել են ՛՛Մեկ դպրոց, մեկ ընտանիք, մեկ ամիս...՛՛ նախաձեռնությունը: 23.12.2011 "Մեկ դպրոց, մեկ ընտանիք, մեկ ամիս" նախաձեռնություն Ս/թ. դեկտեմբերի 10-ից "Գործընկերություն և ուսուսում"/ԳՈՒՄ ՀԿ Գորիս քաղաքի թիվ 1, 2, 3, 5, 6 և Գորիսի տարածաշրջանի Վերիշեն ու Խնձորեսկ համայնքների հիմնական դպրոցների աշակերտական խորհուրդների անմիջական մասնակցությամբ իրականացնում է "Մեկ դպրոց, մեկ ընտանիք, մեկ ամիս" նախաձեռնությունը: Նախաձեռնության նպատակն է` աջակցել սոցիալապես անապահով երեխաներին և նրանց ընտանիքներին, հոգալ նրանց մեկ ամսվա կարիքները, /սնունդ, ամանորյա նվերներ, կոմունալ վճարներ/: Նախաձեռնության ընթացքում ընտրվել է սոցիալապես անապահով 7 ընտանիք: 25.11.2011 2011թ. նոյեմբերի 24-ին, "Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ ՀԿ-ի և Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի գործընկերության շրջանակներում, Սիսիանում` ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ի գրասենյակում, տեղի է ունեցել "Համագործակցային աշխատանքը` որպես համայնքային զարգացման հնարավորություն" թեմայով աշխատանքային հանդիպում: Հանդիպման նպատակն էր` . թիրախ համայնքների ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների և Սյունիքի մարզպետարանի մասնակցությամբ ս/թ հունիսին համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված համագործակցային աշխատանքային պլանի շրջանակներում կատարված աշխատանքների ներկայացումն ու քննարկումը. . համագործակցային աշխատանքի հետագա պլանավորում` ժամանակացույցի, հաղորդակցման ուղիների և մեխնիզմների հստակեցումը:
25.11.2011
"Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը" /ԴԿՏՀ ս/թ. նոյեմբերի 17-19-ը Թիֆլիսում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 4-րդ կոնֆերանսին և մրցանակաբաշխությանը (GITI-2011) հաղթող է ճանաչվել "Տարվա լավագույն ծրագրային ապահովում" անվանակարգում: Մրցանակաբաշխությունը նվիրված էր էլեկտրոնային կառավարման արդի զարգացումներին ու հեռանկարներին, ինչպես նաև գործող համակարգերի արդյունավետության բարձրացմանը: 07.11.2011 2011թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում "Գործընկերություն և ուսուցում" ՀԿ-ի և "ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք" ՀԿ-ի գործընկերության շրջանակներում Գորիսում` ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակում, իրականացվել է "ՄԻԱՎ-ի կանխարգելում ՀՀ տարածաշրջանի 15-24 տարեկան դեռահասների և երիտասարդների շրջանում" թեմայով հնգօրյա դասընթաց: Դասընթացի նպատակն էր` իրազեկել դեռահասներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ալկոհոլի, թմրանյութերի կործանարար հետևանքների մասին և կանխարգելել հնարավոր ռիսկերը: Դասընթացը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի կազմակերպական զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյանը: 20.10.2011 "Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ ՀԿ-ն ս/թ. հոկտեմբերի 6, 7 և 19-ին Սիսիանում` ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ի գրասենյակում, իրականացրել է "Համայնքի ավագանու լիազորությունները և դրանց իրականացման մեթոդները" թեմայով եռօրյա դասընթաց: Դասընթացի նպատակը համայնքի ավագանու լիազորությունների և դրանց իրականացման մեթոդների ներկայացումն ու ավագանիների հետ համատեղ քննարկումն էր: Դասընթացին մասնակցել են Գորիսի տարածաշրջանի Խոտ, Հարժիս և Սիսիանի տարածաշրջանի Շաղատ, Շաքի, Տոլորս, Բռնակոթ, Սառնակունք, Գորայք, Դարբաս, Անգեղակոթ համայնքների ավագանիները: 19.10.2011 Մեկնարկել է "Էլեկտրոնային դպրոց" /"Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ" / ԴԿՏՀ/ համակարգի ներդրման ուսուցումը Սյունիքի մարզի ավագ դպրոցների համապատասխան մասնագետների համար: 16.09.2011 ՀԶԱՑ-ի հերթական հանդիպում 2011թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին Գորիսում` ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակում, տեղի ունեցավ ՀԶԱՑ-ի /Համայնքային զարգացման աջակցության ցանց/ անդամ կազմակերպությունների հերթական հանդիպումը: Հանդիպման նպատակը ցանցի անդամ կազմակերպությունների կողմից վերջին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ներկայացումն ու ցանցի գործունեության հետագա ընթացքի պլանավորումն էր: 08.09.2011 Մեկնարկվել է “Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ”-ի ներդրումը ՀՀ հանրակրթական դպրոցներում ՀՀ հանրակրթական դպրոցներում Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի/ԴԿՏՀ-ի լայնամասշտաբ ներդրման գործընթացի իրականացման շրջանակներում ս/թ. սեպտեմբերի 6-ին Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում կազմակերպվել էր ԴԿՏՀ-ի ներկայացման հանդիպում: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը, “Գործընկերություն և ուսուցում”/ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրենը, “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրենը, Երևան քաղաքի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, Երևանի թիվ 130 միջնակարգ դպրոցի անձնակազմի անդամներ: |