|
ԿանոնադրությունԿ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՙԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄՙ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (Նոր խմբագրություն)
1. Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր
1.1 ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ քաղաքացիական հասարակությանը և կրթությանը աջակցող հասարակական կազմակերպությունը /այսուհետև` Կազմակերպություն/, ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու հասարակության առանձին խմբերին նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով: 1.2 Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա: 1.3 Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը: 1.4 Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: 1.5 Կազմակերպության անվանումն է` Հայերեն լրիվ` ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ քաղաքացիական հասարակությանը և կրթությանը աջակցող հասարակական կազմակերպություն, կրճատ` ԳՈՒՄ ՀԿ ռուսերեն լրիվ` Партнерство и обучение общественная организация содействующая гражданскому обществу и образованию НПО կրճատ` П и О НПО անգլերեն լրիվ` PARTNERSHIP & TEACHING non-governmental organization for civil society and education կրճատ` P & T NGO 1.6 Կազմակերպության գտնվելու վայրն է` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Նարեկացի 13/14
|