Գլխավոր էջ
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Կայքի քարտեզ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԱՅՍՕՐ` ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ
Ցանցեր
ՔՀԿ համայնք
Գրադարան
Գրանցվիր նորություններին
Հանրային քննարկում

Հաշվետվություններ

Տարեկան հաշվետվությունների մասին

“Գործընկերություն և ուսուցում”/ԳՈՒՄ ՀԿ-ն` որպես  /2009թ. հոկտեմբերի  16/ “Քաունեթերփարթ ինթերնեշնլ” կազմակերպության կողմից  հավաստագրված հասարակական կազմակերպություն,  շարունակում է պարբերաբար հրատարակել  է իր գործունեության  մասին պատմող ամփոփ հաշվետվություններ:

             ԳՈՒՄ ՀԿ-ն իր գործունեության հաշվետվությունների տպագրմամբ  փորձում է խրախուսել տեղական հասարակական կազմակերպություններին հետևել այս օրինակին, ընտրել ու պահպանել իրենց կազմակերպությունների ծրագրային ու ֆինանսական գործունեության թափանցիկ ու հաշվետվողական ուղին:

ԳՈՒՄ ՀԿ-ն ուզում է վստահ լինել, որ հաշվետվությունի հրապարակմամբ հետաքրքիր տեղեկատվություն է տրամադրում բոլոր հետաքրքրված անձանց, ՀԿ-ներին, պետական պատկան մարմիններին, դոնոր կազմակերպություններին:

2005-2008թթ. հաշվետվություն

2007թ. հաշվետվություն

2009թ. հաշվետվություն

2010թ. հաշվետվություն

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարտահրավերները Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում թեմայով համաժողովի հաշվետվություն

         2009թ. հուլիսի 31-ին, ԳՈՒՄ ՀԿ-ն Քաղաքացիական Շահերի Պաշտպանության Աջակցության Ծրագրի /ՔՇՊԱԾ/ շրջանակներում կազմակերպեց Հասարակական կազմակերպությունների մարտահրավերները Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում թեմայով համաժողով, որը տեղի ունեցավ Գորիս քաղաքում, Նարեկացի  2 հասցեում գտնվող SKS ռեստորանային համալիրում...    

Հաշվետվություն

Ամառային թեմատիկ ճամբարների նկարագրողական հաշվետվություն

 2011թ. հուլիսի 11-ին ամփոփվել են  ս/թ. հուլիսի 5-ին Գորիսի տարածաշրջանի Շինուհայր,  Հալիձոր, Քարահունջ, Խոտ և Սիսիանի տարածաշրջանի Գորայք համայնքներում մեկնարկված ամառային թեմատիկ ճամբարները: Ամառային թեմատիկ ճամբարներն իրականացվել են  "Գործընկերություն և ուսուցում" /ԳՈՒՄ ՀԿ-ի   և "Վորլդ Վիժն Սիսիան"-ի ՏԶԾ-ի գործընկերությամբ Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների շահառու համայնքների դպրոցների  աշակերտական խորհուրդների համար հայտարարված ամառային թեմատիկ ճամբարների կազմակերպմանն ուղղված  նախաձեռնությունների  դրամաշնորհային  ծրագրերի շրջանակներում:

Հաշվետվություն