|
Հաջողակ պատմություններ 2000-2008 Հարավային Հայաստանում ՀԿ-ներն ի զորու են ազդելու տեղական մակարդակում հանրային քաղաքականության մշակման եւ փոփոխման գործընթացներին “Գործընկերություն եւ ուսուցում” հասարակական կազմակերպությունը (ԳՈւՄ ՀԿ) 8-ամյա, Հայաստանի հարավում ակտիվ գործունեությունիրականացնող, ՀՀ-ում ընթացող ժողողովրդավարական եւ կրթական բարեփոխումների գործընթացներում վճռորոշ դերակատարում ունեցող, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ծառայություն մատուցող, դրամաշնորհներ կառավարող կազմակերպություն է: Այնհանդիսանում է “Գորիսի ուսուցիչների միություն” հասարակական կազմակերպության իրավահաջորդը: ԳՈՒՄ ՀԿ-ն կարողացել է նպաստել հարավային հայաստանում գրանցված եւ գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններիշահերի պաշտպանության եւ կազմակերպական կարողությունների զարգացմանը` նրանց դարձնելով ավելի կենսունակ եւ տեղական մակարդակներումհանրային քաղաքականություն ձեւավորող միավորներ: 2001թ-ից տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից բազմաթիվ եւ բազմապիսի միջոցառումներ` դասընթացներ, դրամաշնորհներիտրամադրում, համաժողով- քննարկումներ են ձեռնարկվել հարավային Հայաստանում ՔՀԿ-ների կազմակերպական եւ շահերի պաշտպանությանկարողությունները զարգացնելու ուղղությամբ: Սակայն այդ միջոցառումները համապարփակ չլինելով իրենց նպատակին, մեղմ ասած, մասնակի հասան: ՔՀԿ-ներն առանց դրամաշնորհի չունեին գործող աշխատակազմեր, արդյունքում միջազգային կազմակերպության կողմից կազմակերպվածդասընթացներին հիմնականում մասնակցում էին կազմակերպությունների ղեկավարները: Այսինքն, խոսք լինել չէր կարող աշխատակազմիմասնագիտական զարգացման մասին` կազմակերպության շահերի պաշտպանության կամ կազմակերպական զարգացվածության մասին: Միեւնույն ժամանակ դրամաշնորհ տրամադրվում էր ՔՀԿ-ին, որը համպատրաստից ձեւավորում էր հիմնականում թույլ մասնագիտականկարողություններով, ՀԿ-ական գործունեությունից անտեղյակ աշխատակազմ, որի կողմից էլ իրականացված նախաձեռնություններն իրենց առջեւ դրվածնպատակները չէին կարողանում հասնել: ԳՈՒՄ ՀԿ-ն Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համագործակցությամբ 2005-ից հարավային Հայաստանում իրականացնում է համապարփակգործողություններ` ՔՀԿ-ների շահերի պաշտպանության եւ կազմակերպական կարողությունների զարգացմանն ուղղված: Սկզբնապես կազմակերպելով “Մրցունակ հայտ գրելու հմտություններ”, “Շահերի պաշտպանության ներածական” եւ դրամաշնորհային մրցույթների մասնակցելու եւ ՇՊ 2009 ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ԳՈՒՄ ՀԿ-Ի ՄՇԱԿԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ` ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԳԻՐ “Գործընկերություն և ուսուցում” հասարակական կազմակերպությունը (ԳՈւՄ ՀԿ) 10-ամյա, Հայաստանի հարավում ակտիվ գործունեություն իրականացնող, ՀՀ-ում ընթացող ժողողովրդավարական և կրթական բարեփոխումների գործընթացներում վճռորոշ դերակատարում ունեցող, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ծառայություն մատուցող, դրամաշնորհներ կառավարող կազմակերպություն է: ԳՈՒՄ ՀԿ-ն նպաստել է հարավային Հայաստանում գրանցված և գործող ՔՀԿ-ների շահերի պաշտպանության և կազմակերպական կարողությունների զարգացմանը` նրանց դարձնելով ավելի կենսունակ և տեղական մակարդակներում հանրային քաղաքականություն ձևավորող միավորներ: ԳՈՒՄ ՀԿ-ն շարունակում է իրականացնել նաև կրթական բարեփոխումներին առնչվող ծրագրեր: Հենց այդ նպատակն էր հետապնդում “Կասալս ենդ Ասոշիեյթս” Ինք. ընկերության Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ իրականացված “Թափանցիկ և հաշվետու դպրոց” նախաձեռնությունը (2008թ. նոյեմբերից մինչև 2009թ. սեպտեմբեր): Ծրագիրն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի 6 հանրակրթական դպրոցներում (Կապանի թիվ 1 և թիվ 9, Մեղրիի թիվ 1, Սիսիանի թիվ 2, Գորիսի թիվ 6, Տեղի թիվ 1): Ծրագրի նպատակն էր` նպաստել Սյունիքի մարզի հանրակրթական հաստատությունների կառավարման մարմինների /մանկավարժական, աշակերտական, ծնողական խորհուրդներ /թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների /ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի ընթացքում, որպես արդյունք, նախագծվել և մշակվել են դպրոցների կառավարման մարմինների կանոնադրությունների ուղեցույց-ընթացակարգեր` կոչված ապահովելու միջնակարգ դպրոցների կառավարման մարմինների ֆինանսական, տնտեսական և ուսումնական գործառույթների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Ուղեցույց-ընթացակարգերը ներդրվել են Սյունիքի մարզի նշյալ 6 փորձարարական դպրոցներում, բարձրացել է հանրային իրազեկությունը` մշակված ուղեցույց-ընթացակարգերի վերաբերյալ, փորձարարական դպրոցներում դրանք ներդնելուց, փորձագիտական լայնամասշտաբ լսում-դիտարկում-քննարկումներից, վերամշակում-լրացումներից հետո ընթացակարգերը ներկայացվել են ՀՀ Կրթության և գիտության նախարարություն և Կրթության ազգային ինստիտուտ: 2009թ. հոկտեմբերի 20-ին Կրթության ազգային ինստիտուտի /թիվ Ա-01/438/ որոշմամբ երաշխավորվել է խորհրդակցական մարմինների (մանկավարժական խորհուրդ, ծնողական խորհուրդ, աշակերտական խորհուրդ) կանոնադրությունների կիրառման ուղեցույցների գործածությունը հանրակրթական դպրոցներում: |